Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են վարակազերծման աշխատանքներ իրականացնել Երևանի և մարզերի հանրային վայրերում՝ կանգառներում, խոշոր առևտրի կենտրոններում, բանկերում և վարկային կազմակերպություններում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։