tert.am: Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով հասարակության վերաբերմունքի վերաբերյալ հարցին, ասել է, որ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:
«Ընտրությունների քարոզարշավն ու ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ և լիովին հասկանում ենք նրանց խնդիրները, կարիքներն ու ցանկությունները», – ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ հանրությանը ներկայացնելու են այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարեկեցության ապահովմանը: Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հասրակությունը կկարողանա օրինական կառավարություն ձևավորել և իրենք, քաղաքացիների հետ շփումների միջոցով, կներկայացնեն առաջիկա տարիների իրենց ծրագրերը։