Ինչպես գիտեք անցած տարվա նոյեմբերից ինձ մեղադրանք են առաջադրել ապօրինի հավաք կազմակերպելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նա մասնավորապես գրել է․
«Փորձեցին ինձ ապօրինի կալանավորել ՝ չկարողանալով՝ կիրառեցին այլ խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին, դրանով սահմանափակելով իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Կուսակցության քաղաքական գործունեության հետ կապված կարևոր գործ ունեի արտերկրում և դիմել էի ՀՔԾ երկրից 3 օրով բացակայելու թույլտվություն ստանալու համար:
Տպավորություն ունեմ, որ քննիչն անգամ չի փորձել ոչ միայն իրավական առումով հիմնավորված, այլ գոնե հոդաբաշխ հիմնավորում գտնել:
Մեկ անգամ ևս արձանագրենք, որ ՀՔԾ-ն ի դեմս Սասուն Խաչատրյանի և իր խամաճիկների շարունակում է կատարել խելագարի ապօրինի հրահանգները և որոշումները՝ դիմելով նոր ապօրինությունների։
Ինչևէ, մեր դեմ նման ճղճիմ միջոցներով իրականացվող հետապնդումը միայն ամրապնդում է պայքարը շարունակելու մեր կամքը օր առաջ ունենալու առանց թուրքի Հայաստան»։
Գրառմանը կից Սաղաթելյանը լուսանկար է հրապարակել։