«Մարտի 1»-ի գործով միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակյվի ապրիլի 6-ին |1lurer.am|

1lurer.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների և դատախազների միջնորդությունների վերաբերյալ դատական ակտ կամ ակտեր կայացնելու: Որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին՝ ժամը 17:45-ին:

«Մարտի 1»-ի գործով դատավարության ժամանակ ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը՝ հիմք ընդունելով ՍԴ մարտի 29-ի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական ու անվավեր:

Մեղադրող կողմն էլ առարկեց՝ նշելով, որ պետք է կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ, քանի որ կա Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների սահմանադրականության խնդիր՝ կապված արդար դատաքննության իրավունքի և տուժողների դատավարական շահերի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով