Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպանները լքել են նիստերի դահլիճը |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանը ապրիլի 2-ին ընդմիջումից հետո չեն ներկայացել նիստերի դահլիճ։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ փաստաբանները չեն ներկայացել, քանի որ գտնում են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում:

Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել՝ մինչև պաշտպանների ներկայանալը դատարան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով