Պենտագոնի ղեկավարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 համակարգերից |tert.am|

tert.am: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից: Պենտագոնի հայտարարությունը հրապարակվել է Օստինի թվիթերյան էջում:

«Նախարար Օսթինը նշել է ռազմական կառույցների միջև ամերիկա-թուրքական համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կարևորությունը և հորդորել Թուրքիային իր տրամադրության տակ չթողնել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը»,-ասված է հայտարարության մեջ:

2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն «С-400» հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով