1lurer.am: Ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, որոնք կատարելով խնդիրը՝ նահատակվեցին հանուն Հայրենիքի՝ և՛ Ապրիլյան քառօրյայի, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում: Այդ մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով՝ եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, Արցախյան պատերազմն այլ ելք կունենար:
«Մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, և դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»,- ընդգծեց Դավթյանը:
Անդրադառնալով Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է, շտաբը բնականոն աշխատում է, կատարում է խնդիրներ, որոնք դրված են շտաբի առջև:
Դավթյանը նշեց, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է, մեր սահմաններին հարաբերական կայունություն է, սակայն ընդհանուր լարվածությունն ազդեցություն է ունենում սահմանային ծառայության վրա: