Հուլուսի Աքարը բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի օրը հեռախոսային բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով թուրքական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության վրա։

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը ուշադրություն են դարձրել նաև տարածաշրջանային և գլոբալ անվտագության հեռանկարների ընդհանուր ըմբռնման զարգացման ու «ռազմավարական գործընկերության ոգու հիման վրա հարցերի լուծման վրա»։

Հուլուսի Աքարը և Լլոյդ Օսթինը հաստատել են իրենց պատրաստակամությունը ԱՄՆ-ի և Թորքիայի միջև առավել սերտ համագործակցության ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով