ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀ գլխավոր դատախազությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողով է ուղարկել 2020թ. ՀՀ դատախազության գործոնեության մասին հաղորդումը, որը նաև հրապարակված է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում:
Մանրամասն ներկայացված է Դատախազության սահմանադրական լիազորությունների բոլոր ուղղություններով կատարված ահռելի ծավալի աշխատանքը:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ուզում եմ նշել, որ առանձին բաժին է հատկացվել 2020թ. պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված հանցագործությունների քննությանը (էջ 259-277):
Հղումը՝ ստորև »։