Քննարկվում է Հայաստանում «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության հաստատման հարցը. ՌԴ դեսպան |aysor.am|

aysor.am: Ակտիվ աշխատանքներ են տարվում և հույս ունեմ, որ շատ շուտով «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կհասնի Հայաստան, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս հարցի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։ Այն մոտենում է գործնական իրականացման փուլին։ Հույս ունեմ, որ բավականին արագ ժամանակներում հնարավոր կլինի իրականցնել մատակարարումները։ Համենայնդեպս, մենք՝ որպես դեսպանություն, ամեն կերպ աջակցում ենք դրան», – ասաց դեսպանը։

Ինչ վերաբերում է պատվաստանյութը Հայաստանում արտադրելու հնարավորություններին, դեսպանն ասաց, թե կա սերտ երկխոսություն ՀՀ առողջապահության նախարարության և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջև, որն էլ զբաղվում է պատվաստանյութի հարցով։

«Այս առումով որևէ հստակ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեմ, որ այս թեման իսկապես շատ ակտիվ քննարկվում է և հույս ունեմ, որ շատ շուտով պատվաստանյութը կհասնի Հայաստան։ Չնայած որ պատվաստանյութի մի խումբ անվճար արդեն մատակարարվել է Հայաստան ու արդեն կիրառվում է», – ասաց դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով