Տավուշի մարզում 2021 թվականին նախատեսվում է 44 միլիարդ դրամի ներդրում |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզում 2021 թվականին նախատեսվում է 44 միլիարդ դրամի ներդրում։

Մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Դրանք ուղղվելու են հիմնականում գյուղատնտեսության, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտի զարգացմանը»,- ասաց Չոբանյանը։

Մարզպետը համաժողովին ներկայացրել էր 2021-2025 թթ. մարզային զարգացման ռազմավարության նախագիծը, մասնավորապես՝ գյուղատնտեսության և արդյունաբերության մարզային զարգացման տեսլականը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով