Վահան Քերոբյանն իրատեսական է համարում ավելի քան 10 տոկոս տնտեսական աճը |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադարձել է իր հայտարարությանը Հայաստանում երկնիշ տնտեսական աճ արձանագրելու մասին։

Մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ Վահան Քերոբյանը նշեց, որ կան բազմաթիվ նախագծեր, որոնք արդեն իսկ ընթանում են՝ ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում, նաև ներդրումներ կան արդյունաբերական ոլորտում։

«2021 թվականի հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2020 թվականի արդյունքները։ Եթե պահենք նույն աճի տեմպը 2020 թվականի նկատմամբ, ապա տարվա վերջին կունենանք 2020 թվականի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Քերոբյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով