Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները համաձայնության են եկել Սիրիայի հարցում |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել և համաձայնության եկել Սիրիայի հյուսիսային շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու նպատակով միասնական աշխատանքի հարցում: Այս մասին տեղեկանում ենք Jerusalem Post պարբերականից:

Օրեր առաջ Թուրքիան ռուս դեսպանին իր անհանգստությունն էր հայտնել Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում լարվածության սրման կապակցությամբ այն բանից հետո, երբ ռուսական ռազմական օդանավերը ռմբակոծել էին թուրքական սահմանին մոտ գտնվող բնակավայրերը:

Կողմերը համաձայնության են եկել նաև Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների գործունեությունը վերահսկողության տակ վերցնելու նպատակով միասնական աշխատանքի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով