tert.am: Այսօր Ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանից ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց Երևան քաղաքի գծանշումների բացակայությունից:
«Ցանկացած վարորդ կհաստատի, որ մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում Երևանում։ Գարնանն ասում են՝ աշնանը կանենք գծանշումները, աշնանն ասում են՝ գարնանը կանենք: Դուք որպես լիազոր մարմին, խնդրում եմ ասել, թե ինչու չեն կատարվում Երևան քաղաքում գծանշումները, և ինչու է Երևան քաղաքում երթևեկելը դարձել վտանգավոր»,-ասաց նա:
Վաչե Տերտերյանը նախ չհամաձայնվեց դիտարկման հետ, որ չեն կատարվում, սակայն նշեց, որ գուցե բավարար չափով չեն կատարվում և ցանկալի կլիներ ավելի ինտենսիվ կատարվեր: