Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի՝ Ֆրանսիայում կայանալիք ընտրությունների վրա Անկարայի հնարավոր ազդեցության վերաբերյալ հայտարարությունը |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին Անկարայի միջամտության մասին հայտարարության համար, հայտնում է Ahval-ը:

Նախարարությունը Ֆրանսիայի նախագահի այդ խոսքերը համարել է «անընդունելի և երկրների միջև բարեկամությանն ու դաշինքին հակասող»:

Նախարարությունը նշել է, որ Մակրոնի վերջին մեկնաբանությունները խոչընդոտում են Անկարայի կողմից հարաբերությունների կարգավորման փորձերը․ «Մենք կարծում ենք, որ Մակրոնի այս հայտարարությունները ցավալի և հակասական են այն դեպքում, երբ մենք … հանդարտությամբ և բարեկամությամբ քայլեր ենք ձեռնարկում լարվածությունը վերացնելու համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով