ՌԴ ԱԳՆ ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Մոսկվայի «ագրեսիվ գործողությունների» մասին: Նա Դաշինքին կոչ է արել լուծել ի՛ր խնդիրները, հաղորդում է ТАСС-ը:

«Զբաղվեք ձեր անդամ երկրների խնդիրներով: Դրանք շտապ միջամտություն են պահանջում. պատվաստումներ, ճգնաժամ, մարդու իրավունքները՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»,- ասել է դիվանագետը: «Երբ որոշեք, մենք անմիջապես կսկսենք ուսումնասիրել ձեր փորձը: Բայց միայն հաջողվածը»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ Ստոլտենբերգը Դաշինքի արտաքին գործերի նախարարների խորհրդի երկօրյա նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Մոսկվան, իբր, «ապակայունացնում է իրավիճակը հարևան երկրներում», շարունակում է մեծացնել ռազմական հզորությունը և «ճնշում է քաղաքական այլախոհությունը»:

Ստոլտենբերգի՝ ավելի վաղ հրապարակված զեկույցում նշված են ՆԱՏՕ-ին սպառնացող հիմնական վտանգները: Դրանք են Ռուսաստանը, ահաբեկչությունը, կիբեռհարձակումները, Չինաստանը և կլիմայի փոփոխությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով