С-400-ների գնման հարցը փակված է. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիան պատրաստ է մանրամասն բանակցությունների՝ Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները լուծելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով այսօր` մարտի 24-ին Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կայացած բանակցությունների արդյունքները, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Նրա խոսքերով ՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում ամերիկացի գործընկերոջ հետ բանակցություններն անցկացվել են կառուցողական կերպով: Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ասել է, որ Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցը փակ է:

«Մենք նորից հիշեցրել ենք նրան, թե ինչու է Թուրքիան Ռուսաստանից գնել С-400-ները: Համալիրները գնվել են, և այժմ հարցը փակված է», – ասել է Չավուշօղլուն թուրք լրագրողներին Բրյուսելում:

2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով