tert.am: ՀՀ ազգային ժողովն ընդունեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ մեկական պատգամավոր:
Նախագծի զեկուցողը Արկադի Խաչատրյանն էր, որը նշել էր, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է դեռ անցյալ տարվա ամռանը՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ: