Ներքին տարաձայնությունների փուլը հաղթահարելուց հետո ՆԱՏՕ-ն կարող է ավելի ուժեղ դառնալ։ Նա պետք է պահպանի Թուրքիայի տեղը տրանստալանտյան փոխհարաբերությունների համակարգի կենտրոնում, այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենն ասել է, որ չնայած Անկարայի հետ եղած արտաքուստ տարբերությունների՝ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն ունեն Թուրքային կառույցի կազմում պահելու խիստ շահագրգռվածություն։
«Թուրքիան մեր հին ու արժեքավոր դաշնակիցն է», – ասել է Բլինքենը ՆԱՏՕ-ի գրասենյակում միջոցառման ժամանակ՝ ավելացնելով, որ կառույցի կազմում մնալը բխում է նաև Անկարայի շահերից։