ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը եւ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՝ ծանոթանալու հաստատության գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին
Նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել են որակյալ ծառայությունների ապահովմանը, աջակցող միջոցների որակական ցուցանիշների բարելավմանն ու արտադրական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ անելիքները։