Դատախազությունը Օնիկ Գասպարյանից հանցագործության մասին հաղորդում չի ստացել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանից ոչ մի դիմում չի ստացել:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրին, համաձայն որի Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում:

ԶԼՄ-ներում շրջանառվում է նաև դատախազին ներկայացված դիմումի տեքստը:

Ավելի վաղ, Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով