Կովկասի բնության հիմնադրամը և ՇՄ նախարարությունը կնքել են 1 մլն 920 հազար եվրոյի եռամյա պայմանագրեր

Կովկասի բնության հիմնադրամը (CNF), ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական աջակցության եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն 920 հազար եվրո: Ըստ  պայմանագրերի՝ աջակցությունը հատկացվելու է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (765.000 եվրո), «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (480.000 եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (495.000 եվրո)  և «Արփի լիճ» ազգային պարկին (180.000 եվրո), որոնց հետ երկար տարիներ համագործակցում է CNF-ը։

Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերը սկսել է 2009 թվականից:

CNF-ը կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և շարունակելու է օժանդակել Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով