tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը:
«Ես ծանոթ եմ այն սպեկուլյացիաներին, թե նախագահը զորքերն Աֆղանստանից դուրս բերելը կասեցնելու որոշում է կայացրել: Ես բավական լավ եմ տեղեկացված այդ հարցով քննարկումներից: Որքանով ես գիտեմ՝ նախագահը որոշում չի կայացրել և որևէ հայտարարություն չի արել այդ հարցի մասին»,- ասել է Օսթինը:
Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ նախագահ Բայդենը որոշում կայացնելու շուրջ ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում: