Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուանդա

ՀՀ արտգործնախարարը որպես բանախոս ելույթ է ունենալու Կիգալիում կայանալիք «Կվիբուկա 25» միջազգային վեհաժողովին: Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին:

Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ռուանդայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ԱԳ նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի շրջանակներում նախարար Մնացականյանը այցելելու է «Smart Africa» կենտրոն:

ՀՀ ԱԳՆ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով