Ավտոերթը ձախողելու նպատակով ոստիկանները մեքենաները տանում են տուգանային հրապարակ․ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմը անցնում է մանրախնդրության բոլոր սահմանները։

Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացնում Ազգային֊ժողովրդավարական բևեռի այսօրվա հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթի մասնակիցների նկատմամբ։
Ավտոերթը ձախողելու հատուկ նպատակով ոստիկանները տարաբնույթ պատրվակներով երթից հանում են ավտոմեքենաները և տանում տուգանային հրապարակ։
Մեր հայրենակիցներին կոչ ենք անում առհասարակ անտեսել տապալվող ռեժիմի ջղաձգումները և էլ ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել Ազգային-ժողովրդավարական բևեռի հավաքներին, երթերին և այլ միջոցառումներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով