Ավետ Ադոնցը Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ զրույցում կարևորել է Լաչինի միջանցքով Արցախ մարդասիրական օգնության առաքումը

Մարտի 19-ին տեսակապի միջոցով կայացել է զրույց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Ստանիսլավ Ռաշչանի միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-սլովենական հարաբերությունների երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել նախատեսված քաղաքական խորհրդակցությունների օրակարգին և ԱլԳ գալիք գագաթաժողովին:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է միջազգային մարդասիրական, ինչպես նաև մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նա անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների խախտումները, մասնավորապես, ընդգծելով հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի և Լաչինի միջանցքով դեպի Արցախ մարդասիրական օգնության անխափան մուտք գործելու կարևորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով