armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խնդիր տեսնում է կորոնավիրուսի աճի պարագայում նախընտրական քարոզարշավի անցկացնելու մեջ, սակայն անհրաժեշտ է համարում այս ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մարտի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք Հայաստանում կորոնավիրուսի թվերի աճի պարագայում իշխանությանը չի մտահոգում, որ նաև նախընտրական քարոզարշավները կնպաստեն աճին:
«Այո, կա նման խնդիր, բայց գոյություն ունեն առաջնահերթություններ և հարցեր, որոնք շատ ավելի կարևոր են ձեր նշած խնդրից: Մենք պետք է ընտրություն կատարենք, թե իրավիճակից ինչ լուծում գտնենք: Կարծում եմ, որ ընտրությունները, այնուամենայնիվ, անհրաժեշտ է»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ նախորդ տարի Արցախում տեղի ունեցան ընտրություններ կորոնավիրուսի ամենաթեժ ժամանակահատվածում, և ի հեճուկս տարբեր գնահատականների՝ ազդեցություն չեղավ: