Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի |hetq.am|

hetq.am: Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Քիչ առաջ նման որոշում կայացրեց դատավոր Վահե Միսակյանը:

Հիշեցնենք, որ Կարապետյանի և Գալստյանի հարազատները դիմում են ներկայացրել դատարան՝ Կարապետյանի և Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու վերաբերյալ:

Գալստյանն ու Կարապետյանն անցնում են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով: Նրանք մահացել են կորոնավիրուսից գործի դատաքննության ընթացքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով