Ամուլսարի հանքի շահագործման որոշում այս պահին չկա. ՇՄ նախարար |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի հանքի շահագործման մասով այս պահի դրությամբ որևէ որոշում ֆիքսված չէ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Քանի դեռ քրեական գործը հանգուցալուծված չէ, և այն օբյեկտիվ իրականությունը, որին սպասում ենք բոլորս, հրապարակայնացված չէ, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, բայց կարող եմ երաշխավորել, որ եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը վեր հանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն շմագը, վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես՝ ինքս, ամենախիստ հակադարձումը կանեմ»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ի հետ հարցազրույցում նշել էր, որ «հավանականություն կա, որ հանքը կբացվի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով