Մարտի 17-ից ԵՊՀ-ում բոլոր դասախոսություններն անցկացվում են հեռավար, գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Ռաֆայել Բարխուդարյանի հրամանով՝ սահմանվել է մայր բուհի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը: 

Ըստ այդմ՝ 2021 թվականի մարտի 17-ից ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացը իրականացվում է առկա և հեռավար ձևերի համադրությամբ՝ դասախոսությունները կանցկացվեն հեռավար եղանակով, գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով: 

Առկա և հեռավար դասընթացները կկազմակերպվեն համաձայն դասացուցակի: Դասերի սկիզբը՝ 9.30-ին: Դասերի տևողությունը սահմանվել է 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով: 

Առկա և հեռավար ձևերով դասերի անցկացման օրերը չպետք է համընկնեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով