tert.am: Առաջին նախագահը մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ՝ հավանաբար 1996 թ-ի իրադարձություններից ելնելով։ Հարգելով առաջին նախագահի անձը՝ չեմ ցանկանում մեկնաբանել նրա հայտարարությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Միայն կարող եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը անհեթեթություն էր»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում:
Շարունակությունը՝ tert.am-ում։