Մարտի 15-ից աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Կողմերը քննարկել են հետպատերազմական շրջանի խնդիրներն ու դրանց լուծման իրավական ուղիները։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԲաղդասարյանըԼ
«Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի ԱԺ պետական- իրավական մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Անդրադարձ է կատարվել «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի նպատակահարմարությանը և ընդունման անհրաժեշտությանը:
Կարևորում եմ նման ձևաչափով հանդիպումները և վստահեցնում եմ, որ դրանք կլինեն շարունակական»,-ասված է պատգամավորի գրառման մեջ: