tert.am: Արտասահմանում աննախադեպ ջանքեր են գործադրվում, որպեսզի ստիպեն հրաժարվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս կոնկրետ երկրներ չի առանձնացրել:
«Բազմաթիվ երկրներում ճնշման մասշտաբը բավականին աննախադեպ է, կոշտ և զուրկ որևէ դիվանագիտական ակնարկներից և այլն: Դա իսկապես տեղի է ունենում»,-Պեսկովին մեջբերում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Կրեմլի ներկայացուցիչն անպատասխան է թողել հարցը՝ արդյոք խոսքը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասին է: