«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահեցնում է՝ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել

Երեկ՝ մարտի 15-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ է անցկացրել։

Ըստ խոհրդի հայտարարության՝ նիստն անցել է «կառուցողական մթնոլորտում»։ Խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։

Որոշվել է հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։

«Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը», – ասված է խորհրդի հայտարարությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով