tert.am: Երկուշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «լուրջ մտահոգություններ» ունի դաշինքի անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, սակայն հավելել է, որ դաշինքն Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար կարևոր հարթակ է, հայտնում է Ahval-ը:
«Ես արտահայտել եմ իմ լուրջ մտահոգությունները, և մենք բոլորս գիտենք, որ կան լուրջ տարաձայնություններ` սկսած Միջերկրական ծովի արևելյան շրջաններից, Ռուսաստանից հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու Թուրքիայի որոշումից մինչև Թուրքիայում ժողովրդավարական իրավունքներ», – նշել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, սակայն հավելել, թե հավատում է, որ դաշինքը «կարող է գոնե կարևոր հարթակ ստեղծել վերոնշյալ հարցերի քննարկման, խնդիրները բարձրացնելու և տարբեր հարցերի շուրջ լուրջ քննարկումներ ունենալու համար»:
Հակառակ նրան, որ Թուրքիան դաշինքի անդամ է 1952 թվականից, վերջին տարիներին իր կատարած որոշ քայլերով զայրացրել է ՆԱՏՕ–ի անդամ մի շարք պետությունների։
Շարունակությունը` tert.am-ում։