armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա 10 օրվա մեջ Ազգային ժողովի լուծարման գործընթացի մեկնարկի անհրաժեշտություն է տեսնում:
Այս մասին ասաց Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Մինչև հունիսի 1-ը պետք է ընտրություններն ավարտված լինեն: Դա նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ պետք է մեկնարկի խորհրդարանի լուծարման գործընթացը»,- ասաց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ հունիսի 1-ից հետո չի կարող երաշխավորել, թե խորհրդարանում իրենց կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում չի լինի: