4․0 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք․ զգացվել է նաև ՀՀ-ում

Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարա ծառայությունից։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով