«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի դիմաց: Շարժման անդամ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ ակցիայի նպատակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:

«Մենք առավոտյան Արտաքին գործերի նախարարության մոտ էինք, հիմա էլ տեղեկություններ ունեինք, որ Փաշինյանը գալու է նախագահական՝ նախագահի հետ հանդիպելու: Եկել ենք այստեղ, իրականացնում ենք մեր ակցիան»,- ասաց Գերասիմ Վարդանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով