ՀՓՇ անդամներն ավարտեցին արտգործնախարարության դիմաց բողոքի ակցիան |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն ավարտեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հրավիրված բողոքի ակցիան: ՀՓՇ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ իրենք ակցիան համարում են ստացված, քանի որ տեղեկություն ունեն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ շենք է ժամանել նախատեսվածից մեկ ժամ շուտ, իսկ հետո աննկատ հեռացել:

«Համարում ենք, որ մեր ակցիան ծառայեց իր նպատակին: Այսքանով համարում ենք մեր ակցիան ավարտված: Շարունակելու ենք մեր պայքարը: Շարունակելու ենք նրան (Փաշինյանին- խմբ.) ամեն քայլափոխի հետապնդել»,- ասաց Վարդանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով