Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն ՄԻՊ գրասենյակին և ՔՀԿ-ներին․ Freedom House-ի հայտարարությունը |tert.am|

tert.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման Կառավարության նախագծի վերաբերյալ։

«Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն երկրում ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում ՝ քաղաքացիական հասարակության անխոչընդոտ գործունեությունը:

«Այս անհանգստացնող զարգացումները միայն կխորացնեն Հայաստանի քաղաքական ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտության և ներկայիս քաղաքական ճգնաժամի ֆոնին ավելի կարևոր է, քան երբևէ, պահպանել ՄԻՊ գրասեյակի և քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները`իրազեկելու հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումների մասին և բարձրաձայնելու երկրում հիմնարար ազատությունների սահմանափակումները: Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն ՄԻՊ գրասենյակին և ՔՀԿ-ներին՝ պահպանելով նրանց հետ ակտիվ երկխոսությունը, ապահովելով օրենքի գերակայությունը և բռնության և ատելության խոսքի հեղինակներին պատասխանատվության ենթարկելը»,-ասվում է հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով