ՌԴ-ն ընդգծել է աշխատանքային խմբի գործունեության շրջանակում Երևանի և Բաքվի դրական տրամադրվածությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը Երևանի և Բաքվի մոտ դրական տրամադրվածություն է նկատում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք նկատում ենք ընդհանուր առմամբ կառուցողական տրամադրվածություն, որը դրսևորում են և՛ Բաքուն, և՛ Երևանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքյաին խմբի շրջանակում»,- նշել է Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գլխավոր խնդիրը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով