armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Դեռևս քննարկում չի եղել»,- ասաց Աբովյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրել է հանդիպման։