«Լուսավոր Հայաստանը» ընդունում է Արմեն Սարգսյանի՝ քննարկումներ անելու հրավերը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ ընդունում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպման հրավերը։ Այս մասին Մարուքյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ “Լուսավոր Հայաստան” խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»:,- նշել է կուսակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրել է հանդիպման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով