1lurer.am: «Իրենց սև գործն արեցին երկուսով, հիմա հանդիպում են խնդրո՞ւմ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ իշխանությանն ու ընդդիմությանն ուղղված հրավերի հայտարարությանը:
Սաղաթելյանը, սակայն, հավելել է, որ այդ հարցը դեռ պետք է քննարկեն «Հայրենիքի փրկության շարժման» գործընկերների հետ: Նա նաև նշել է՝ իրենց համար կարևոր է, թե հանդիպումն ինչ օրակարգով է լինելու: