factor.am: «Արդեն իսկ վարչապետի հանձնարարականը՝ պայքարել Ֆեյքերի դեմ, իրականացվել է։ Այսօր հայտնաբերվել և ձերբակալվել է մեկ շատ հայտնի ֆեյք․ «Դուխով Հայաստան» էջի տակ թաքնված անձը»,- այս մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա հայտնել է, որ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ ազգային-ռասսայական խտրականության տարածման հիմքով։