«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով նախագահի դիմումը մուտքագրվել է ՍԴ |armenpress.am|

armenpress.am: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը մուտքագրվել է ՀՀ Սահմանադրական դատարան: Այս մասին ասաց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

«Եռօրյա ժամկետում պետք է որոշվի դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որից հետո շարունակվելու է դիմումի նախնական ուսումնասիրության փուլը: Այն նախատեսում է 30-օրյա ժամկետ՝ դիմումն ստանալու պահից սկսած»,- ասաց Թովմասյանը և հավելեց, որ նշված ժամկետում որոշվելու է դիմումի հետագա ճակատագիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով