Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքն անցկացվելու է առանց հանդիսականի |1lurer.am|

1lurer.am: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքն անցկացվելու է առանց հանդիսականի: Այդպես են որոշել Տոկիոյի իշխանությունները:

Նախապես սպասվում էր, որ փոխանցումավազքին մասնակցելու է 3000 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան հյուրեր: Սակայն կորոնավիրուսի պատճառով բոլոր միջոցառումները կրելու են ավելի համեստ բնույթ:

Ջահի փոխանցումավազքը կմեկնարկի մարտի 25-ին՝ Ֆուկուսիմայում, այն կտևի 121 օր: Տոկիոյի խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով