ՀՓՇ-ի անդամները վրաններ տեղադրեցին Դեմիրճյան փողոցում. ոստիկանությունն ուժեր է կուտակում |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները վրաններ տեղադրեցին Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց: Դեմիրճյան փողոցում ուժեր է կուտակում նաև ՀՀ ոստիկանությունը:

Շարժման անդամները հայտարարում են, որ խորհրդարանի շենք մուտք գործելու մտադրություն չունեն և խորհրդարանի մուտքերը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հրաժարական ներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երևանի բոլոր փողոցները մշտապես շրջափակվելու են, այս իրավիճակը ունի միայն մեկ հանգուցալուծում»,- նշեց ՀՇՓ անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հանրահավաքի մասնակիցների կողմից փակված է նաև Բաղրամյան պողոտան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով