tert.am: Մենք բոլորս լրատվամիջոցներից ենք իմացել։ Այս մասին ասաց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը:
Նա նշեց, որ ոչինչ չի կարող ավելացնել։ Ինչ վերաբերում է լուրերին, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, Զառա Սարգսյանը պատասխանեց․ «Այս պահին ինձ թվում է՝ բոլորս պետք է հիմնվենք ԱԳՆ–ի հրապարակածի վրա, որտեղ այդ բառը ես չեմ տեսել»,–ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչ է ենթադրում ԱԳՆ-ի հայտարարած՝ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, և արդյոք մինչ այս խնդիրներ եղել են, Զառա Սարգսյանը նշեց, որ ինքը տեղյակ չի եղել և կոչ արեց դիմել ԱԳՆ։