Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին |armenpress.am|

armenpress.am: Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի անօրինական գաղտնալսումը համարում է պետական հեղաշրջման փորձ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բրնաբիչի խոսքով` դրանում ներգրավված են երկրում իշխող կուսակցության ներկայացուցիչները և ներքին գործերի նախարարության բարձր պաշտոններ զբաղեցնողները:

Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը մարտի 7-ի գիշերն անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է, որ իրավապահ մարմինների տվյալներով՝ պետության ղեկավարն ու նրա ընտանիքի անդամներն ապօրինաբար գաղտնալսվել են 1572 անգամ:

Նախարարը հստակեցրել է, որ դրանում ներգրավված են ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ որ գործը եւ հավաքված նյութերը փոխանցվել են դատախազության կազմակերպված հանցավորության բաժին:

«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գաղտնալսումը պետական հեղաշրջման փորձ է», – հայտարարել է Սերբիայի վարչապետը TV Pink-ի եթերում: Նրա խոսքով ՝ հետաքննությունը պետք է բացահայտի հանցագործության ամբողջ մեխանիզմը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով